HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում էր Սվերդլովսկի մարզից ժամանած պատվիրակությունը

Աշխատանքային այցով Հայաստանի էր գտնվում ՌԴ Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի խոշորագույն առեւտրային կազմակերպություններից մեկի՝  «Բեստ» հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պապովի գլխավորած պատվիրակությունը:  Այցի շրջանակներում նրանք եղել են Արմավիրի մարզում, այցելել են Էջմիածնի  «Գինու գործարան» ԲԲԸ, ինչպես նաեւ եղել են «ՄԱՊ» ՓԲԸ-ում: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի արտադրական ներուժին եւ քայլեր ձեռնարկել՝ երկու մարզերի գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում համագործակցության համար: Այցի նախավերջին օրը պատվիրակությունը եղավ Արմավիրի մարզպետարանում, որտեղ նրանց ընդունել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Պատվիրակության պատվին  մարզպետարանում կազմակերպվել էր «մինի էքսպո» ցուցադրություն, որտեղ ներկայացված էր մարզի գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրատեսակները:  «Մինի էքսպոի» նպատակը մեկն էր՝ հյուրերին հնարավորություն ընձեռել ավելի մոտիկից ծանոթանալու մարզի արտադրողներին, ինչպես նաեւ նրանց կողմից առաջարկվող արտադրատեսակներին: Ալեքսանդր Պապովի գլխավորած պատվիրակության անդամները մեծ հետաքրքրություն դրսեւորեցին հատկապես կոնյակի ու պահածոների արտադրատեսակների նկատմամբ: Ներկայումս նրանց կողմից իրականացվում է մարկետինգ, եւ առաջիկաւ շաբաթների ընթացքում բանակցություններ կսկսվեն գնային քաղաքականության վերաբերյալ, իսկ երկու ամիս անց կսկսվի նաեւ Արմավիրի գյուղմթերքների արտահանումը ՌԴ Սվերդլովսկի մարզ: Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը փոխանցեց, որ առաջիկայում մի քանի պատվիրակությունների եւս սպասում են, որի արդյունքում էլ կստորագրվեն համագործակցության պայմանագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter