HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Իրական տեղաշարժ, թե աշխարհաքաղաքական խաղեր

05_03-iskandaryan«Եթե հետևենք հայ-թուրքական հարաբերությունների դինամիկային վերջին ամիսների ընթացքում, ապա կտեսնենք մի շարք ինդիկատորներ, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիան իրականում 3 նախապայմաններից 2-ից հրաժարվել է, և հարաբերությունների սերտացման հեռանկար կա: Ես չեմ ասում, որ այդպես կլինի, և կլինի շուտով, բայց կարծում եմ, որ այս հարաբերությունները կշարունակվեն ոչ զրոյական դիրքերից, և դրանք կարևոր են բոլոր գերտերությունների համար»,- այսօր հրավիրված «Հայաստան-Թուրքիա.իրական տեղաշարժեր երկկողմ հարարբերություններում, թե գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայատարարեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: armen-rustamyanՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, սակայն, կարծում է, որ անցյալ տարվա աշնանը հայ-թուրքական հարաբերություններում առկա տեղաշարժի պատճառն այն էր, որ թվում էր` Թուրքիան հրաժարվել է իր նախապայմաններից, բայց Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ մենք վերադառնում ենք ելման կետ: «Էրդողանը շատ միանշանակ հայտարարեց, որ սահմանը չի կարող բացվել, քանի դեռ Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծված չէ և հայկական զորքերը դուրս չեն բերվել «օկուպացված» տարածքներից, Թուրքայի նախապայմանները Հայաստանի համար անընդունելի են, քանի որ դրանք չունեն հիմքեր` պայմանավորված միջազգային սկզբունքներով, չունեն ուղիղ հղումներ այդ միջազգային նորմերի վրա»: 22_04-h_demoyan1Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ կարծիք հայտնեց, որ կա որոշակի մոլորություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Նա շեշտեց, որ Թուրքիայում որոշ մարդիկ փորձում են ներկայացնել, թե Հայաստանն ուզում է սահմանի բացում, քանի որ շատ ծանր վիճակում է: Սակայն, Դեմոյանի խոսքերով, Հայաստանը կարող էր ցանկանալ սահմանի բացում` ելնելով իր քաղաքական և տնտեսական իրավիճակից 15 տարի առաջ. «Սա ինֆորմացիոն մանիպուլյացիա է, որով կերակրում են արևմտյան ԶԼՄ-ին: Հայաստանի կողմից դա ընդամենը քաղաքական կամքի դրսորում էր, ոչ ավելին, բայց այն, որ հայտարարություններ են արվում, թե սահմանի բացումը կապված է Ադրբեջանի և Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հետ, դա մեկ այլ մոլորություն է, հայական կողմը երբեք չի մտնի առևտրի մեջ Թուրքիայի և կամ մեկ այլ կողմի հետ` վտանգի տակ դնենլով հայ ժողովրդի կամ Ղարաբաղի անվտանգությունը, այստեղ առևտուրը տեղին չէ»,- հայտարարեց նա: Հայկ Դեմոյանի համոզմամբ` Հայաստանի հասարակության ներսում «դրական ապատիա» կա այս խնդրի վերաբերյալ, այսինքն` խնդիրը չի դրվում որպես կենսական նշանակություն ունեցող: Հետքի այն հարցին, թե ինչ կտա Հայաստանին հայ-թուրքական սահմանի բացումը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ` լիարժեք հաղորդակցվելու հնարավորություն: Եվ ամենակարևորը` հայ-թուրքական հարցը կանջատի Ղարաբաղի բանակցությունների կոնտեքստից, որը նույնպես կամրապնդի մեր դիրքերը Ղարաբաղի բանակցային գործընթացում, այն, ինչ-որ չի ուզում անել Թուրքիան Ադրբեջանի պահանջով»: Արմեն Ռուստամյանը համոզմունք հայտնեց նաև, որ Թուրքիային իրականում հետաքրքրում է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այլ բուն գործընթացը, քանի որ կարգավորումը և սահմանի բացումը չեն բխում Թուրքիայի ռազմավարական շահերից: «Դրա համար էլ նա անընդհատ պահանջում է, որ միաժամանակ լուծենք թե' հայ-թուրքական հարաբերությունների, թե' Ղարաբաղյան հարցը, դրանով իրեն ձեռնտու գործընթաց և ընթացակարգ կառաջանա, բայց մենք դեմ ենք, քանի որ ճիշտ զուգահեռ է լուծելը, բայց ոչ` միաժամանակ լուծելը, չի կարելի հայ-թուրքական հարբերությունները և Ղարաբաղյան կոնֆլիկտը նույնացնել և դարձնել միաժամանակյա գործընթաց»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter