HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չպետք է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը»

«Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի հայտարարությունը Վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա երկխոսության ոլորտում դրսեւորվում է աննախադեպ ակտիվություն: Գործընթացներն ուղղված են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես եւ թուրքական կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման վերացմանը: Իրադարձությունների արագ զարգացումը թելադրում է դիրքորոշումների հստակեցում, հնարավոր մարտահրավերների հաշվարկում եւ համապատասխան հակաքայլերի ձեռնարկում, որոնց ապահովման դեպքում կերաշխավորվեն հայության շահերը ու կչեզոքացվեն հնարավոր վտանգները: Նկատի ունենալով առկա իրողություններն ու հնարավոր զարգացումները` մենք` «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի մասնակիցներս երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ ենք համարում հետեւյալ սկզբունքների որդեգրումը. - հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չպետք է ներառի այնպիսի նախապայման, որը կարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը եւ խոչընդոտել խնդրի հետապնդմանը, - դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը պետք է իրականացվեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակում` բացառելով նախապայմանների եւ միակողմանի պարտավորությունների առաջադրումը, - հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը չպետք է պայմանավորվի երրորդ կողմի շահերով, - հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման հանդիսանալ Ղարաբաղյան հիմնահարցը եւ դրա լուծման որեւէ սցենար, - Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն իրավահավասարության, երկու կողմերի իրավունքների ու կենսական շահերի հարգման հիման վրա` առանց այնպիսի նախապայմանների, որոնք կարող են սպառնալ մեր հոգեւոր ու ֆիզիկական անվտանգությանը, վիրավորել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու պատմական հիշողությունը, - «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողով: 22.04.2009

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter