«Դինո գոլդ մայնինգի» աշխատակիցները ցույց են սկսել
Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին պատկանող հանքի 50-60 աշխատակիցներ մեկ ժամ առաջ բողոքի ցույց են սկսել: Վերջիններս բողոքում են «առողջության համար վտանգավոր աշխատանքի դիմաց» ընկերության տնօրինության սահմանած նոր` ավելի ցածր աշխատավարձից եւ հորատապայթեցման աշխատանքների նորմաների բարձրացումից:
«Առաջ օրական աշխատում էինք 6 ժամ, հիմա դարձրել են 8: Բացի այդ, եթե նախկինում հորիզոնական փորվածքի 9 քմ կտրվածքի վրա երկու հոգով աշխատելու դեպքում ամեն մեկին բաժին էր ընկնում 1,06 մ, այժմ ավելի պակաս գումարի դիմաց 1 հորատողին հասնում է 5,32 մ»,- մանրամասնում է Կարեն Հարությունյանը:
Բողոքավորները տնօրինությանը ժամանակ են տվել` բանակցելու եւ իրենց պայմաններն ընդունելու համար: Նրանց միջեւ բանակցությունն արդեն սկսված է եւ այս պահին շարունակվում է: Բանվորները վստահեցնում են, որ մինչեւ իրենց պայմանները չբավարարվեն, հանք չեն մտնելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել