Ներման խնդրագրեր
Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայութան համակարգող Արմեն Խաչատրյանը երեկ թերթին տեղեկացրել է, որ մարտիմեկյան գործերով դատապարտված Դավիթ Աղայանը և Նվեր Ստեփանյանը` սուր առողձական խնդիրներով պայմանավորված, ներման խնդրագրեր են գրել Սերժ Սարգսյանին: Դավիթ Աղայանը, որը Ղազարոս Աղայանի թոռն է, ձերբակալվել էր 2008 թվականի մայիսի կեսերին ու դատապարտվել հինգ տարվա ազատազրկման 316 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ «երկրապահ» կամավորականների միության անդամ Նվեր Ստեփանյանն ազատազրկվել էր 3,5 տարի ժամանակով:
Ավելի ուշ այլ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ներման խնդրագրեր են գրել նաև այլ անձնինք, որոնց ինքնությունը ճշտել չհաջողվեց: Արմեն Խաչատրյանը չբացառեց, որ վերջիններս ՀԱԿ-ի հետ առհասարակ որևէ առնչություն չունենան:
Ներկայացրել է ուղեվարձը թանկացնելու հայտ
Երևան-Էջմիածին միջքաղաքային երթուղին սպասարկող «Էջմիածին-ԲՈՒԱՏ» ընկերության վարորդներն այս տարվա հունվարից աշխատավարձ չեն ստացել ու մտադիր են հրաժարվել ավտոմեքենա վարելուց: Այդ երթուղին սպասարկում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, որն էլ միանձնյա որոշել է զրկել վարորդներին արդար վաստակից: Պատգամավորն ամեն առիթով հայտարարում է, թե վարկ է փակում ու գծից ստացված ամբողջ եկամուտն այդ նպատակին է ծառայեցնում: Արդեն իսկ տեղեկություններ ունենք մի շարք վարորդների միանձնյա գործադուլների կամ պարապուրդի որոշման մասին: Միաժամանակ, երեկ մեզ հաջողվել է ճշտել, որ ԱԺ ՀՀԿ անդամ գործարար-պատգամավորն ուղեվարձը թանկացնելու հայտ է ներկայացրել: Երևան-Էջմիածին փոխադրավարձն արժե 250 դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել