HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դարավոր մոլորություն

aravot11Կան տարբեր վարկածներ, թե ինչի համար են պետք «100 տոկոսանոց ցուցակները»: Ամենատարածված բացատրությունն այն է, որ այդ ցուցակների միջոցով ճշտվում է Երևանի ավագանու սպասվող ընտրություններում ընտրակաշառք ստացող «կոնտինգենտը»: Առաջիկա շաբաթներին ընտրակաշառքի մեխանիզմը, անշուշտ, գործի է դրվելու: «Երբեք չէի հավատա, որ Թումանյան կամ Սայաթ Նովա փողոցներում ապրող մարդը կարող է ընտրակաշառք վերցնել, բայց անցած ընտրություններում համոզվեցի»,-օրերս ինձ պատմեց մի երիտասարդ: Ճիշտն ասած, հավատում եմ նրան: Ավելին, վստահ եմ, որ նույնիսկ Երևանի կենտրոնում ապրող մարդիկ, վերցնելով ընտրակաշառքը, այն միամիտ համոզմունքն ունեն, թե իշխանությունը ինչ-որ գաղտնի, կամ թերևս, գերբնական միջոցների է տիրապետում` վերահսկելու համար, թե ինչպես է կաշառակեր ընտրողը իրեն դրսևորելու ընտրական տեղամասում: Այդպես ծնողն է զգուշացնում 3-4 տարեկան երեխային. «Տես հա, քո սենյակում չարություն չանես, պապանայստեղից ամեն ինչ տեսնում է»: Խնդիրը հենց այն է, որ մեր քաղաքացիների զգալի մասի համար իշխանությունը հենց «պապա» է, որը, ընդհանուր առմամբ, վատ է կատարում իր պարտականությունները, «ժողովրդին լավ չի նայում», և այդ նույն ժողովրդի կողմից սովորաբար արժանանաում է հայհոյանքների ու անեծքների, և որին, սակայն, ընտրությունից ընտրություն մի «փոքրիկ տոն» է պարգևում` 5 կամ 10 հազար դրամի տեսքով: Մարդիկ այդ պարգևը վերցնում են` «շնից մազ պոկելու» տրամաբանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter