
Երեկ Նալբանդյան փողոցով անցնողները կարող էին տեսնել, որ ԱԱԾ շենքի դարպասը նորոգվում է: Ի՞նչ է տեղի ունեցել: Իսկ տեղի է ունեցել մի աննախադեպ բան: Նախորդ գիշեր մի ջիփ հարվածել է դարպասին, կոտրել այն և մեր տեղեկություններով, ներխուժել ԱԱԾ ներքին բակ ու «տժժիկներ» արել: ԱԱԾ-ականները փորձել են թույլ չտալ, որ ջիփը հեռանա, և փակել են բակից դուրս գալու ճանապարհը: Ջիփի վարորդը, սակայն, այնպես է հայհոյել ու սպառնացել ԱԱԾ-ականներին, որ վերջիններս վախից թողել են այն:
ԱԱԾ ներքին ամփոփագրում, ըստ մեր տեղեկությունների, նշվել է, թե դարպասը ջարդողը անհայտ մեքենա է: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, օրվա «հերոսը» եղել է ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը (Արաղացի Լյովիկը)` իր սպիտակ ջիփով:
Վերջինս դրանով ուզել է ցույց տալ, թե ով է այսօր Հայաստանում ԱԱԾ-ի իրական տերը: Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ` աղմուկ հանած պատմությունը ստիպել է ԱԱԾ-ին քավության նոխազ փնտրել: Այս առթիվ թերթի թղթակիցը փորձել է բարզաբանումներ ստանալ ԱԱԾ մամուլի քարտուղարից, սակայն հարցը լսելուց հետո` վերջինիս հեռախոսը անջատվել է և դարձել է խորապես անհասանելի:
ՔՕ 316 հոդված
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` Աջափնյակի թաղապետ, Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ ցուցակի 15-րդ տեղը զբաղեցնող Ռուբեն Հովսեփյանի որդին և նրա ընկերները երեկ ծեծել են մի քանի ոստիկանների:
Ռուբեն Գառնիկիչը, սակայն, բնականաբար, բավականին օպերատիվ կերպով ազատ արձակել է տվել ոստիկանության բաժին տարված իր Գառնիկ անունով որդուն և նրա երկու ընկերներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել