HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու այդպես էլ չվերականգնեցին Տյուիլրին

hayoc-ashxarh12Եվ այսպես, սկսած մայիսի 1-ից, Հայ ազգային կոնգրեսը սկսում է միտինգների ու երթերի շարքը մայրաքաղաքի տարբեր համայնքներում: Միջազգային իրավապաշտպանության խնամյալներն ու նպաստառուները որոշել են ևս մեկ անգամ կիրառել ուսւոցման ընթացքում ստացած պայքարի ու բողոքի վերաբերյալ գիտելիքները: Կարծում ենք, մայիսյան միտինգների ժամանակ ներոբոլշևիկներն ամենից շատ պիտի զգուշանան հանցավոր վարչախմբի սադրանքներից: Թեև այս առումով նրանք բավականաչափ փորձ կուտակել են: Հիշո՞ւմ եք, թե ինչպես 2008 թվականի մարտի 1-2-ին ակտիվիստների կողմից խանութների թալանը տեղնուտեղը հայտարարվեց իշխանությունների չարանենգ սադրանք: «Սադրանք» և «սադրիչ» բառերն ընդհանրապես ամենագործածելիներից են ազատագրական շարժման մեջ: Նկատենք, որ դա բավական հարմար է: Երբ ինչ-որ բան այնպես չէ, միանգամից պարզ է դառնում. սադրանք է և հասկանալի է, թե հատկապես ում կողմից: Իսկ ազատարարներն ամեն պարագայում մնում են ձյունաճերմակ պատմուճաններով: Ինչո՞ւ են շտապում համանախագահները Այն ճշգրտությունը, որ ներկայումս դրսևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց տարածաշրջանային այցի ժամկետների ընտրության հարցւոմ, վկայում է Ղարաբաղյան բանակցային գործընթացում նշմարվող նոր ու վտանգավոր միտումների գոյության մասին: Դրանց բնորոշ են երկու հիմնական առանձնահատկություն. Առաջինը հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող դիվանագիտական խաղն է, իսկ երկրորդը` անցած նոյեմբերին որոշակի փաստաթղթի վերածված Մայնդորֆյան նախաձեռնությունը շարունակելու ու խորացնելու Ռուսաստանի ձգտումը: Դա վկայում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերահսկելու համար շուրջ 1,5 տասնամյակ շարունակվող գերտերությունների պայքարը թևակոխում է նոր հանգրվան, երբ գոնե արտաքուստ նրանք դեռ չեն դրսևորում իրենց տարաձայնությունները: Ղարաբաղի հարցը հայտնվելով հայ-թուրքական ու ռուս-ադրբեջանական զույգ «սիրախաղերի» աքցանի մեջ, աստիճանապար սկսւոմ է դուրս սպրդել համաշխարհային քաղաքականության արևմտյան ճարտարապետների ձեռքերից: Ճիշտ նույն կերպ էլ հայ-թուրքական սահմանի բացման հարցն է աստիճանաբար վերածվում միակողմանիորեն ամերիկյան թելադրանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter