ԱՄՆ դեսպանը հանդիպել է Տեր-Պետրոսյանին
Նախօրեին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի և քաղաքական հարցերով խորհրդական Սթիվեն Բենքսի հետ: Այս մասին հայտնում է Հայ ազգային կոնգրեսի մամլո գրասենյակը:
Աղբյուրի փոխանցմամբ` «հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Երևանի քաղաքապետի ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության վիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների հարցը և հավաքների ազատությունը: Քննարկվել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը»:
Հանդիպմանը ներկա են եղել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել