HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ներկայացվել է ՏՏ ոլորտի զարգացման ծրագրի նախագիծը

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կառավարության նիստի ժամանակ այսօր ներկայացրեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցության 2009 թ. ծրագրի նախագիծը: «Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը»,- նշեց նախարարը: Նրա խոսքերով` ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն` ուղղված Հայաստանում ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը։ Ծրագիրը իրականացվում է նաեւ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք ճապոնական Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհի ու դրա հիման վրա տրամադրվելիք 30 մլն վարկով: Ծրագրի միջոցառումների համակարգը բաղկացած է 8 դրույթից, ներառյալ մարզերի, գերատեսչությունների և գյուղական համայնքների բնակիչներին սպասարկող հանրային հեռահաղորդակցության կենտրոնների սարքավորում և շահագործում` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգով»: Նախատեսվում է պետության միջոցներով  տարեկան առնվազն 30 համակարգիչ տրամադրել և Հայաստանի ընտրված վայրերում շահագործել հանրային ՏՀՏ հասանելիության կենտրոններ` 5 տարում հասցնելով դրանց քանակը նվազագույնը 500-ի։ «Ծրագրում ներառված է նաեւ ամեն բնակչին մեկ համակարգիչ, որը պետք է իրականացվի HP-ի հետ համատեղ: Բոլոր ծրագրերի մասով համաֆինանսավորում է նախատեսված»,-նշեց Երիցյանը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը առաջարկեց ծրագրում արտահայտել կասեցված 80 մլն դրամը, որը ծրագրի տեքստում բացակայում էր: Կառավարությունը հաստատեց ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter