
Բնապահպանական պետական տեսչությունը կուսումնասիրի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքները
«Հետքը» ահազանգել էր, որ ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մերթըլ Փրինս» կորպորացիայի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները գիշերները թափվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ Դեբեդ գետը:
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ նախախարը ծանոթացել է հրապարակմանը, հանձնարարել է Բնապահապանական պետական տեսչության պետին` մասնագետներ ուղարկել դեպքի վայր և ուսումնասիրել իրավիճակը, արդյունքների մասին կարճ ժամանակահատվածում տեղեկացնել նախարարին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել