HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պեպեն հրաժե՞շտ է տալիս մեծ ֆուտբոլին

23_04-pepeՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն հայտարարել է ֆուտբոլային կարիերային հրաժեշտ տալու մասին: Բանն այն է, որ Իսպանիայի ներքին առաջնության «Խետաֆե»-«Ռեալ» հանդիպման ժամանակ ֆուտբոլիստն իրեն վատ է դրսևորել «Խետաֆե»-ի պաշտպան Խավիեր Կասկերոյի հանդեպ` խաղակոշիկներով հարվածելով պառկած Կասկերոյի մեջքին: «Դա իմ կյանքի ամենավատ օրն էր: Այլևս ցանկություն չունեմ վերադառնալ մեծ ֆուտբոլ: երբ տեսա այդ դրվագի կրկնությունը, ես ինձ չճանաչեցի: Կորցրել էի սառնասրտությունս, խելագարվել, դա ես չէի: Ինձ համար ամենածանր պատիճն այն զգացումն է, որը հիմա ես ապրում եմ»,- «Marca»-ին տված հարցազրույցում անկեղծ խոստովանել է ֆուտբոլիստը: Սակայն այս անկեղծ ինքնախոստովանականով ֆուտբոլիստը «չի պրծնի»: Պեպեին պատիժ է սպասվում թե լիգայի ղեկավարության, թե իր հարազատ ակումբի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter