Ի՞նչ է նշանակում «ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը
ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը հայկական հեռուստաընկերություններից մեկի խնդրանքով պարզաբանել է, թե ինչ է նշանակում «ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը, որն օգտագործվել է Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարության մեջ:
««Ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը դիվանագիտական բառապաշարում ընդունված եւ օգտագործվող հասկացություն է, որը նշանակում է ձեռնարկվելիք քայլերի ծրագիր»,- ասել է Տ. Բալայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել