HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հայաստանում կբացվի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն»

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու ծրագիր: «Արտակարգ իրավիճակների եւ պատերազմի հետեւանքներից բնակչության պաշտպանության կարեւորագույն խնդիրներից մեկը աղետների բժշկության համակարգն է. Սպիտակի երկրաշարժի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս համակարգի ձեւավորված չլինելը մեծաքանակ զոհերի պատճառ է դառնում»,- ծրագիրn այսպես հիմնավորեց նախարարը: Կենտրոնի գործառույթներն են լինելու վերապատրաստման, տեղեկատվայնացման, կանխարգելման գործառույթների իրականացումը. «Մենք գտնում ենք, որ կարող է ունենալ տարածաշրջանային նշանակություն, քանի որ տարածաշրջանի այլ երկրներում նման կենտրոն գոյություն չունի»: Ծրագրին կաջակցեն Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, սփյուռքահայ կազմակերպությունները: Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ ֆինանսական պարտավորություններ է առաջացնում ծրագիրը: « Մենք կփորձենք մեր ներքին ռեսուրսները օգտագործելով իրականացնել ծրագիրը»,- պատասխանեց նախարարը: Ծրագիրը հաստատվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter