HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 աշխատանքային խումբ` ստորգետնյա ջրային ռեսուրսներն ուսումնասիրելու համար

Օգոստոսի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն աշխատանքային այցով  մեկնել է Արմավիրի մարզ` անցկացնելու  խորհրդակցություն` նվիրված մարզում առկա բնապահպանական խնդիրներին, այդ թվում`  ստորգետնյա ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը:

Նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ այս խնդիրները ունեն շատ երկար տարիների վաղեմություն և միայն համատեղ ու օպերատիվ  աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի լուծել դրանք:  Խնդիրների լուծման գործում նախարարն ակնկալում է մարզպետարանի, համայնքների ղեկավարների աջակցությունը:

Նախարարը նշեց, նաև որ  ստորգետնյա  ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրները իր  ուշադրության կենտրոնում են, դրանց արդյունավետ կառավարման և փաստացի իրավիճակը արձանագրելու նպատակով ստեղծվել է 10 աշխատանքային խումբ, որոնք մարզպետարանի համապատասխան  վարչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների  հետ համատեղ կիրականացնեն ուսումնասիրություններ` ըստ հաստատված ժամանակացույցի և հարցաշարի:          

Արամ Հարությունյանը  տեղեկացրեց, որ այդ աշխատանքները ավարտվելու են երկու շաբաթից. իրական պատկերն ունենալուց հետո կիրականացվեն օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործողություններ կարգազանցների նկատմամբ:       

Արամավիրի մարզպետ  Ա. Ղահրամանյանը  իր երախտիքի խոսքն հայտնեց նախարարին մարզում բնապահպանական խնդիրները կարևորելու, ինչպես նաև մարզին խիստ անհրաժեշտ և կարևորագուն խնդիրը` խմելու ջրի հարցը,  քննարկելու և դրական լուծում տալու համար: Նա նշեց նաև,  որ մարզում խորքային ջրերի անխնա  օգտագործման  հետևանքով, դրանց սպառման խնդիր է առաջացել, ու կարևորելով խնդիրը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու նախարարության հետ` տալով համապատասխան հանձնարարականեր մարզպետարանի վարչության պետերին և  համայնքների ղեկավարներին:

Համայնքների ղեկավարները ևս բարձրացրեցին ջրաչափեր ձեռք բերելու, ինչպես նաև համայնքներին տրամադրվող սուբվենցիաների հարցերը:

Նախարարը պատասխանեց, որ յուրաքանչյուր տնտեսվարող ինքը պետք է ձեռք բերի ջրաչափը, իսկ եթե կան խնդիրներ, ապա նախարարությունը պատրաստ է աջակցելու այդ հարցում, սուբվենցիաների հետ կապված` նախարարը խոստացավ առաջիկայում քննարկել բարձրացված հարցը:         

Արամ Հարությունյանը, կարևորելով Արմավիրի մարզում առկա բնապահպանական  խնդիրները, հավաստիացրեց, որ դրանք լինելու են իր մշտական և անմիջական հսկողության տակ`  ակնկալելով նաև մարզպետարանի, համայնքների ղեկավարների  աջակցությունը խնդիրներին վերջնական լուծում տալու գործում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter