Վթարի պատճառը ջրամբարի փականն էր
Փրկարարական ծառայության Սյունիքի մարզի վարչության պետ Արթուր Հարությունյանը անդրադառնալով ապրիլի 22-ին Սյունիքի մարզի Թավշուտ գյուղում տեղի ունեցած արտակարգ պատահարին` նշել է, որ իրավիճակը վերահսկելի է: Հիշեցնենք, որ գյուղի միջով հոսող Ողջի գետի վտակի վրա կառուցված Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի պատկանող ջրամբարի փականի վթարի պատճառով վարարել էր վտակն ու դուրս եկել ափերից: Արդյունքում, քանդվել ու փլվել են Թավշուտ գյուղի վթարային վիճակում գտնվող 2 կամուրջները: Այս պահին ավտոմեքենաների երթևեկը գյուղ ընդհանարապես հնարավոր չէ, գյուղացիները անցուդարձ են անում բնակիչներից մեկին պատկանող հետիոտնային կամրջակով: Ջրածածկ են եղել մի քանի այգիներ ու բանջարանոցներ , վնասվել են համայնքի խմելու ու ոռոգման ջրատարները: Գյուղապետ Ստեփան Պետրոսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց տարածված այն լուրերը, թե գետը մի քանի խոշոր եղջերավոր անասուն է քշել:
Փրկարար ծառայութան պետի խոսքով էլ ջրամբարում 5-6 մլն խ/մ ջուր կար: «Ըստ մասնագետների, հինգշաբթի, ջրի մակարդակը մոտ 10 մետր իջել է, այսինքն այլևս վտանգ չկա»,-ասաց Ա. Հարությունյանը` ավելացնելով, որ ջրամաբարը դատարկելուց հետո` վթարը կվերացվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել