HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատգամավոր Լեւոն Սարգսյանը կապ չունի

Ըստ մամուլում հրապարակված տեղեկության` երեկ գիշերը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը ջիպով հարվածել է Նալբանդյան փողոցում տեղակայված Ազգային անվտանգության շենքի դարպասներին, մեքենայով ներխուժել է շենքի ներքին բակ «ու «տժժիկներ» արել»: ԱԱԾ-ականները փորձել են թույլ չտալ, որ մեքենան հեռանա, եւ փակել են բակից դուրս գալու ճանապարհը: Սակայն «ջիպի վարորդն այնպես է հայհոյել ու սպառնացել ԱԱԾ-ականներին, որ վերջիններս վախից թողել են այն»: «Նման միջադեպ տեղի ունեցել է, բայց ոչ այն կերպ, ինչպես թերթում է գրված: Իսկ պատգամավոր Լեւոն Սարգսյանը կատարվածի հետ ընդհանրապես կապ չունի»,- «Հետքին» հայտնեցին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից եւ մանրամասնեցին. «Իրականում մի երիտասարդ` Արա Տիտանյանը, թմրանյութի ազդեցության տակ «Ռավ 4» ջիպ մակնիշի ավտոմեքենայով հարվածել է շենքի դարպասին եւ կոտրել այն: Վերջինս ձերբակալված է եւ ՀՀ օրենսդրությանը համապատասխան` կենթարկվի պատասխանատվության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter