HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիվիլիթասը լուրեր կհեռարձակի, օրաթերթ կհրատարակի և հանրային հարցումներ կանցկացնի

Սիվիլիթաս հիմնադրամը տեղեկացնում է, որ այս սեպտեմբերին երեք նոր նախաձեռնություններ է սկսում՝ լուրերի հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև հանրային հարցումների անցկացում: Նախաձեռնությունները Սիվիլիթասի` քաղաքացիական հասարակությունը հզորացնելու առաքելության բնական շարունակությունն են և փորձելու են լրացնել Հայաստանում բաց, մատչելի և միևնույն ժամանակ իմաստալի տեղեկատվական դաշտ ունենալու կարիքը:

Հայերեն ու անգլերեն լեզուներով հեռարձակվող ՍիվիլՆեթը լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև միջազգային իրադարձությունները: Օտարերկրյա և տեղական փորձագետների մասնակցությամբ լուրերի թողարկումները հնարավոր կլինի դիտել համացանցով՝ ուղիղ հեռարձակմամբ կամ՝ երբ ցանկանաք։

Օրաթերթը անդրադառնալու է Հայաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, օրվա լուրերին, ինչպես նաև կարևոր տեղ է հատկացնելու հանրային կարծիքին ու վերլուծությանը: Օրաթերթում տեղ կգտնեն տեղացի և օտարերկրյա լրագրողների հրապարակումները: Ավելի շատ անդրադարձ է լինելու տնտեսությանն ու գործարարությանը և քաղաքականությանը, բայց չեն անտեսվելու սոցիալական հարցերը, մշակույթն ու սպորտը, երգիծանքը:

Այս ամենի հետ մեկտեղ, Սիվիլիթաս հիմնադրամը սկսել է հանրային հարցումներ անցկացնել՝ նպատակ ունենալով մանրամասնորեն նախագծված հարցադրումների միջոցով վերհանել Հայաստանի քաղաքացիների իրական կարծիքներն ու դիրքորոշումները` ըստ ներկայացուցչական ընտրանքի: Նախաձեռնությունը, որը իրականացվելու է զուտ գիտական հիմունքներով, կարտացոլի Հայաստանի քաղաքացու կարծիքը օրվա թեմաների վերաբերյալ` ծառայելով որպես վերլուծությունների և մեկնաբանությունների օրինական հիմք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter