HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջընթա՞ց», «փոխըմբռնո՞ւմ»

aravot12Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների համատեղ հայտարարությունը դեռ երկար ժամանակ քննարկվելու է մեր հասարակական և քաղաքական շրջանակներում: Բնականաբար, ընդդիմությանը և այն ուժերին, որոնք այս պահին ինչ-ինչ պատճառներով ընդդիմադիր կեցվածք են ընդունել, ձեռնտու է հայտարարությունը վերծանել հետևյալ կերպ. հայ-թուրքական հարաբերությունների բարելավման դիմաց Հայաստանը համաձայնվել է միակողմանի զիջումներ անել Ղարաբաղի հարցում և ուրանալ Ցեղասպանությունը: Բնական է, որ այդ գնահատականն ընկնելու է պարապ հասարակական հողի վրա` հաշվի առնելով ընդհանուր ու մշտական դժգոհություններն իշխանությունից: Սակայն, վերանալով էմոցիաներից, կարելի է արձանագրել, որ «Արցախը ծախելը» և «Ցեղասպանությունը ուրանալը» այդ հայտարարությունից չի բխում: Դա չի նշանակում, որ մտահոգվելու կարիք չկա: Իհարկե, կա, և պատճառները երկուսն են. առաջին` Էրդողանի չորս անգամ կրկնած հավաստիացումն այն մասին, թե մինչև Ղարաբաղի հարցի կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի: Այդ դեպքում էլ ի՞նչ «շոշափելի առաջընթաց ու փոխըմբռնում»: Երկրորդ` փաստաթուղթը հրապարակվել է ապրիլի 23-ին, ինչը, անշուշտ, թուրքական դիվանագիտության հաջողությունն է, քանի որ հնարավորություն է տալիս Թուրքիային ասել մյուս երկրներին, առաջին հերթին ԱՄՆ-ին` «Մենք հայերի հետ հասել ենք շոշափելի առաջընթացի, ճանաչելով ցեղասպանությունը` դուք խոչընդոտելու այդ դրական պրոցեսներին»: Իսկ հետո, ամիսների ընթացքում, կպարզվի, որ ոչ մի «առաջընթաց» էլ չկա: Թուրքական այդ պարզունակ խորամանկությունը ակնհայտ է նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդկանց համար: Հասկանալի է նաև, թե որ երկիրն է մերոնց «համոզել» ապրիլի 24-ից մի օր առաջ թուրքերի հետ համա,տեղ հայտարարություն անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter