HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 24-ից մարտի 1

hj18Ապրիլիը 24-ը, թերևս, հայաստանցու գիտակցության մեջ ամենախոր հետք թողած ամսաթիվն է: Անկախ նրանից` «ազգայնական» հայացքի կրող ենք մենք, թե «կոսմոպոլիտ», Ապրիլի 24-ը առանցքային նշանակություն ունի մեզանից յուրաքանչյուրի գիտակցության համար: Եթե մենք ազգայնական ենք, ազգայնական ենք Ապրիլի 24-ի մեր ընկալումով, եթե կոսմոպոլիտ ենք, այդպիսին ենք Ապրիլի 24-ի մեր ընկալումով: Իրականում, հայ ժողովրդի գիտակցության մեջ Ապրիլի 24-ի մեկ միասնական գնահատական կա. տարբերությունները վերաբերվում են արվող եզրակացություններին, դրանց նրբություններին: Վերջին տարիներին, սակայն, կարծես եզրակացություններն էլ են դառնում ընդհանրական, և Ապրիլի 24-ի ֆոնին ավելի ու ավելի հաճախ են հնչում մեր պետականության հզորացման անհրաժեշտության մասին կոչերը, պետականություն, որ մեր ինքնության պաշտպանության թիվ մեկ և անփոխարինելի գործիքն է: Սրանում տարաձայնություն չկա, տարաձայնությունները հետո են ի հայտ գալիս և վերաբերում են նրան, թե ինչպես է պետք հզորացնել մեր պետությունը: Մարտի մեկից հետո, սակայն, այս պատկերացումներում էլ մեծ համերաշխություն է նկատվում: Այլ հարց է, որ ոմանք այդ մասին ուղիղ չեն արտահայտվում, բայց բոլորի գիտակցության մեջ արդեն անշրջելիորեն նստած է այդ գիտակցությունը, որ պետության հզորորության հիմնարար ու անփոխարինելի բաղադրիչն օրենքի գերակայությունն է, որը հնարավոր է միայն քաղաքացիական հասարակության և սահմանադրական իշխանության պայմանններում: Ապրիլի 24-ը Հայաստանում գրեթե ամբողջությամբ սպառել է հակաթուրքական իմաստը, և պետք է ընդգծել, որ սա տեղի է ունեցել ղարաբաղյան հաղթական պատերազմի շնորհիվ: Հայաստանցիները հաղթահարում են զոհի հոգեբանությունը և հատում քաղաքացիանական հոգեբանության շեմը: էական չէ, թե հանրության քանի տոկոսն է մարսել այս պրոցեսը. թվաբանությունն այստեղ դեր չունի: Այստեղ կարևորն այն է, որ այս հոգեբանությունն արդեն իսկ կարողանում է բարձրաձայնել իր մասին, հայտարարել իր գոյությունը և վճռական լինել այդ գոյությունը պահպանելու իր որոշման մեջ: 2008 թվականի մարտի մեկը հենց այս հոգեբանական շեմի հաղթահարումն է խորհրդանշում, և այս հոգեբանությունը չի նահանջելու երբեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter