HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օր սգո և արժանապատիվ խոնարհումի

azg5Օբաման արտասանելո՞ւ է ցանկալի Բառը, թուրքերը բացելո՞ւ են սահմանը, իսկ «ճանապարհի քարտեզը» պարտադրելո՞ւ են մեզ... Հայ մարդը` Հայաստանում թե սփյուռքում այս հարցն է հնչեցնում ամենից շատ, մանավանդ այսօր, երբ ամբողջ հայությունը ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, սգում Արևմտահայաստանի և հայրենի մյուս տարածքների կորուստը, հայրենազրկումը: Անշուշտ, մարդկային, հողային ու նյութական այդ ահռելի կորուստները, և ընդհանրապես` հայ ժողովրդի բնաջնջման ողջ պատմությունը նախածրագրված ու իրակականացված էին պետականորեն: Սակայն այսօր, որքան էլ դժվար լինի յուրաքանչյուր հայի համար, հարցի քաղաքական-այժմէական ընկալումից հրաժարվելը, հարկ է այդ ջիգն անել, միայն այսօր: Քանի որ Ցեղասպանության պատմական-փաստական իրողությունը, ավելին` դրա հետևանքների շարունակական բնույթը, դրանց ընկալումներն անմիջականորեն կախված չեն ոչ Բարակ Օբամայի արտասանել-չարտասանելուց, ոչ սահմաննների բացել-չբացելու թուրքերի շանտաժներից, և ոչ, նույնիսկ, «ճանապարհի քարտեզներից» կամ «ուղեգծերից»: Դա ազգային, մարդկային ու համամարդկային խնդիր է, և մենք` մեր ժողովուրդը պիտի գիտենա այսօր և բոլոր օրերին, արժանապատիվ խոնարհումով սգալ իր մարդկային ու նյութական կորուստները, և համայն աշխարհին ցույց տալ, որ ՉԻ ՄՈՌԱՆԱԼՈՒ: Սգո երթն ու խոնարհումի արարողությունները, վերջապես հիշողությունը տևական են լինելու մեր ազգի մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ Ոճրագործների զավակները ոչ միայն պաշտոնապես ընդունած կլինեն իրենց հանցանքը, այլև արդար հատուցում կատարած կլինեն հայ ժողովրդին: Քաղաքական զարգացումների մասին կխոսենք հետագա օրերին: դրանք խիօստ կարևոր են, միաժամանակ խիստ մտահոգիչ թե իրենց, օգտագործելով միջազգային բառը` թայմինգով, թե իրենց անբաղձալի առնչակցություններով և թե հավանական ճնշումներով: Այսօր ուրիշ օր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter