«Ջահերի լույսերը կարթնացնեն բոլորի քնած հոգին ու մեր ձայնը տեղ կհասնի»
Արդեն մի քանի տարի է, ինչ Սյունիքում Եղեռնի տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները սկսվում են ՀՅԴ երիտթեւի ջահերի երթով: Ապրիլի 23-ին տեղացող հորդառատ անձրեւը չխանգարեց Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի կազմակերպված ջահերով երթին:
Մոտվորապես ժամը 20:30-ին Ցեղասպանությունն դատապարտող կարգախոսներով, ջահերով ու մոմերով, Հայաստանի պետական ու ՀՅԴ դրոշեներով, ՀՅԴ Կապանի գրասենյակի մերձակայքից դաշնակցականներն ու ոչ դաշնակցականներ շարժվեցին Բաղաբուրջի սարահարթ` Եղեռնի զոհերի հուշահամալիր: Նրանք մինչ հուշարձան հուշարձան հասնելը, անցան քաղաքի կենտրոնական թաղամասերով` քաշ տալով Թուրքիայի դրոշը:
ՀՅԴ անդամ Վահրամ Ավետիսյանը հավաքվածներին կոչ արեց` արթնանալու: «Եթե այստեղ այս եղանակին հարյուրավոր մարդիկ են հավաքվել, ուրեմն մեր ձայնը լսելի է: Ուրեմն մի ձեռքին պիտի ջահ լինի, մյուսին` գրիչ, զենք, միկրոֆոն, ով ինչ կարող է: Ու այս ջահերի լույսերը կարթնացնեն բոլորի քնած հոգին ու մեր ձայնը տեղ կհասնի: Ու կհասնի, կարթնացնի Մեդվեդեւին ու Օբամային»,-ասաց Վ. Ավետիսյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ղեկավար Գագիկ Գեւորգյանը իր խոսքում պարզապես շնորհակալություն հայտնեց երիտասարդներին,որ անկոտրում կամք ունեն:
«Այսպիսի օրերին ես հասկանում միասնությունն ու համոզվում, որ հաղթելու ենք»,-ասաց ԱԺ պատգամավորը: Քայլարշավին մասնակցեց նաեւ Կապանի քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը; Դաշնակացական երգերի ներքո հուշարձանի մոտ հավաքվածները այրեցին Թուրքիայի դրոշը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել