Բեռլինի հայ համայնքը սգում է զոհերի հիշատակը
Բեռլինի հայ համայնքը այսօր Բեռլինի Ֆրանսիական մայր տաճարում կկազմակերպի հիշատակի ոգեկոչման արարողություն` նվիրված հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը այս անգամ ևս կմասնակցեն բազմաթիվ հյուրեր գիտության, քաղաքականության ու արվեստի բնագավառից: Այս տարվա բանախոսներն են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Պրն. Մարկուս Մեկելը Բեռլինից, գրող և հրապարակախոս Պրն. Հենրիկ Մ. Բրոդերը Բեռլինց (Henryk M. Broder), և պրոֆեսոր Պրն. Գրիգոր Պըլտեանը Փարիզից (Krikor Beledian): Ելույթի խոսքով հանդես կգա նաև Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Պրն. Վարդգես Ալյանակը: Միջոցառման գեղարվեստական մասը կուղեկցվի
դերասանուհի Կորինա Կիրխհոֆի (Ասմունք), սոպրանո Հրաչուհի Բազենցի և
դաշնակահարուհի Սիլվա Շմեդինգ Ֆարմազյանի ելույթներով:
Բեռլինի հայ համայնքի հայտարարության մեջ նշվում է. «Ապրիլի 24-ը ոչ միայն պետականորեն կազմակերպած և իրագործած աներևակայելի ոճրի ապացույցն է, այլ հիշեցնում է նաև այդ ոճրագործությանը հաջորդող աղետը` նրա ուրացումը: Ոգեկոչելով Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, ապրիլի 24-ը նաև խոսում է այն անպաշտպան, հայրենազուրկ բռնագաղթվածների ճակատագրերի մասին` որոնք մինչ այսօր աշխարհով մեկ սփռված իրենց ազգային պատկանելության ու ինքնության համար են պայքրում:
Երիտթուրքական բնաջնջման քաղաքականությունից ձերբազատվածների առաջին փորձառությունն օտարությունն էր, մի փորձառություն, որ այսօրվա սերունդներն ել են բաժանում, որին միանում է նաև պատմությունից անտեսված լինելեու մշտական զգացումը:
Եղեռնը վերապրածների սերնդի համար սակայն հայրենիքի, ինքնության ու հայ մշակույթին պատկանելության խնդիրներից անդին բռնության, կորուստի ու օտարության գիտակցումն է ու նամանավանդ պատկանելութունը այն բնաջնջող ոճրի պատմությանը, որը մինչ այսօր ժխտվում է նրա իրագործողներին հաջորդող սերունդների կողմից:
Թուրքիայի ներկայիս կառավարությունը Ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է սպառնալիքի ու ճնշում գործադրելու միջոց դարձնել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ սահմանները բացելու բանակցությունների գործընթացում: Այս իրավիճակում թվում է, թե հաշտության կուլտուրայի հիման վրա կերտված Եվրոպական Միությունում հայկական Սփյուռքն է, որ ոչ հաշտարարի դրիք է ցուցաբերում: Բայց ինչպես կարելի է խեղաթյուրված ու ուրացված պատմության հիման վրա հաշտություն կերտել, մի հաշտություն, որը պայման է դնում հրաժարվել փորձառության իրականությունից, հիշողությունից և պատմական ճշմարտությունից:
Հաշտության այն դիալոգին, որը մոռացում է պահանջում, ըստ հայ համայնքի վարչության անդամ Պրն. Ալյանկի, պետք է միայն Ոչ՛-ով պատսախանել:
Ապրիլի 24-ը ազդարարում է բոլոր հավաքականությունների
դեմ ուղղված ոճրագործութնների, ինչպես նաև նրաց հարաբերականցման ու
ուրացման վճռական դատապարտման անասելի կարևորությունը: Քանզի
ոճրագործության հասարակական ու քաղաքական Ճանաչումը ոչ միայն այդ
բռնությունների դատապարտման արտահայտությունն է, այլև այդ ոճրին զոհ
դարձածներին հատկացնում է իրենց արժանի տեղը պատմության մեջ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել