
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ինչպես նրբագեղորեն արտահայտվեց մի հհշական քարոզիչ, «հիմնադիր հայր» Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ` երեկ երթով Հյուսիսային պողոտայից հասան Ծիծեռնակաբերդ: Բնականաբար, ճանապարհին արտահայտելով «միահամուռ բողոք վարչախմբի դեմ»:
Չեմ վիճում` «հիմնադիր հոր» կողքից քայլելը պատվաբեր է եւ հաճելի: Տեր-Պետրոսյանը երջանկացնում է մարդկանց լոկ իր ներկայությամբ ու խոսակցությամբ: Նրա կողքին ամեն ինչ ավելի արագ է շարժվում ու ամեն ինչ հնարավոր դառնում, նույնիսկ ամենատարօրինակ գաղափարներն ու ֆանտազիաները կարելի է շոշափել, քանզի վերածվում են իրողության, նա այլ աշխարհների սերմեր է սփռում իր շուրջ: Բայց կարելի էր, չէ՞, գոնե ապրիլի 24-ին այդչափ ընդգծված չառանձնանալ մնացած ժողովրդից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել