HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Բարաք Օբաման «խոստումնադրուժ» է

25_04-k-manoyan«Ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը փաստորեն ասում է, որ մենք այն պայմանագիրը, որը նախատեսում էինք կստորագրվի այս տարի, որի հիման վրա կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի հիման վրա էլ կբացվեր սահմանը, այդ պայմանագիրը չի ստորագրվելու այս տարի»,-այսօր Դե ֆակտո ակումբում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա բացատրեց, որ «ճանապարհային քարտեզները» երկար ճանապարհների, մի քանի տարի տեւող գործընթացների համար են, այլ ոչ թե ամիջական կատարվելիք քայլերի. «Ուրեմն այդ համատեղ հայտարարությունը անտեսում էր Թուրքիայի այն նախապայմանը, որը կրկնվեց Թուրքիայի իշխանավորների կողմից, ըստ որի, Թուրքիան չի ստորագրելու Հայաստանի հետ որեւէ պայմանագիր մինչեւ Արցախի հարցի կարգավորումը»: Կիրո Մանոյանի համար անհասկանալի է, որ նման հայտարարությունից հետո իշխանությունները հայտարարում են, թե կա բավական հիմք բանակցությունները առաջ տանելու համար. «Սա նշանակում է` Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կա փոփոխություն, հնարավոր է Հայաստանը անտեսում է այդ նախապայմանը, որը իմաստ չունի անտեսել, կամ էլ անընդունելի է, ինչպես նախագահը հայտարարել է: Այս դեպքում էլ անհասկանալի է ապրիլի 22-ին համատեղ հայտարարությունը»: Բանախոսը խորհուրդ տվեց հղում չկատարել թուրքական աղբյուրներին. «Այդ հրապարակվածը ճանապարհային քարտեզ կարելի չէ կոչել, կարելի է կոչել համաձայնագրի կետեր, քանի որ ճանապարհային քարտեզը պետք է քայլերի ծրագիր լինի եւ ժամանակացույց: Դա ավելի շատ թուրքական կողմի ցանկություններն են»: Կիրո Մանոյանը գտնում է, որ այդ հայտարարությունն օգտագործվեց նաեւ Օբամայի կողմից, քանի որ վերջինս հղում է կատարել այդ համաձայնագրին. «Կարծում եմ` համաձայնագիրը լավ պատրվակ էր, որ բառը չասի, բայց ոչ թե դրա համար ինքը չի ասում, նման փաստաթուղթը մեր մեղսակցությամբ հիմք տվեց իրեն արդարանալու»: Ըստ Մանոյանի` Օբամայի ասածը ավելին էր, քան մինչ հիմա Ամերիկայի որեւէ նախագահի ասածը, (բացի Ռեյգանի կողմից կատարված հայտարարությունից), սակայն ոչ միայն Մեծ եղեռն բառերը արտաբերելու համար, որովհետեւ այդ բառերը օգտագործել է նաեւ Բուշը, այլ նրա համար, որ Օբաման հրապարակեց իր անձնական կարծիքը: Սակայն խոստումը չկատարելու պատճառով Ամերիկայի հայ համայնքը խորը հիասթափություն է ապրել. «որովհետեւ Օբաման հիմնականում խոստումը տվել էր Ամերիկայի հայ համայնքին»: Կիրո Մանոյանը Օբամային որակեց որպես «խոստումնադրուժ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter