Նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը կհանդիպեն Պրահայում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել մայիսի 7-ին Պրահայում` շարունակելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները: Ռուսական «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:
Նա հայտնել է, որ Բաքվում միջնորդները բանակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Արդյունքը հաստատումն էր: Երկու նախագահներն էլ տվել են իրենց համաձայնությունը Պրահայում մայիսի 7-ին հանդիպելու համար»,- նշել է Մերզլյակովը:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Ստեփանակերտ, իսկ ապրիլի 27-ին կլինեն Երեւանում: Նախատեսվում է, որ այդ օրը ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները Հայաստանում իրենց երկրների դեսպանատանը հանդես կգան մամուլի ասուլիսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել