HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ռուբեն Հայրապետյանը խոստացավ օգնել ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիային

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել կարճատեւ աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ինչպես հայտնում են, ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման առանցքային թեման Արցախում սպորտի և, մասնավորապես, ֆուտբոլի խթանման ու հետագա զարգացման խնդիրն էր:

Հայտնելով, որ արդեն հիմնականում տեղյակ է իրավիճակին եւ որոշակի պատկերացնում է անելիքները, Ռուբեն Հայրապետյանը հավաստեց, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան եւ անձամբ ինքը պատրաստ են համապատասխան աջակցություն ցուցաբերել ԼՂՀ համարժեք կառույցին` վերականգնելու համար Արցախի վաղեմի ֆուտբոլային ավանդույթները: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է հին խաղադաշտերի վերակենդանացմանն ու նորերի ստեղծմանը, այդ կառույցների տեխնիկական ու գույքային հագեցմանը, առավել շնորհալի պատանիների  ներգրավմանը գործող ու ստեղծվելիք թիմերում, իսկ տեսանելի հեռանկարում, ինչու չէ, նաեւ մասնագիտական մարզադպրոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter