Որ ճանապարհով կգնա Դաշնակցությունը
ՀՅԴ ներկայացուցիչը չի մասնակցել երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին: Կուսակցությունը քննարկում է կոալիցիայից դուրս գալու հարցը, եւ պատճառը հենց դա է եղել: Վաղը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մամլո ասուլիսում կհայտարարի կուսակցության դիրքորոշման մասին: Դաշնակցությունն իսկապես հայտնվել է դժվարին կացության մեջ: Մի կողմից դժգոհ է հայ-թուրքական հարաբերությանների հարցում իշխանության վարած քաղաքականությունից,մյուս կողմից չի կարող հրաժարվել իշխանական այդքան բաղձալի լծակներից: Սակայն, եթե դաշնակցությունը չկարողանա հրաժարվել պաշտոններից, այդ դեպքում կուսակցության շատ անդամներ է պարզապես կհեռանան: Կոալիցիայում մնալու դեպքում կուսակցության առաջնորդները պետք է կարողանան նաեւ ինչ որ ձեւով համոզել սփյուռքի իրենց կառույցներին, թե ինչու է անհրաժեշտ իշխանության մեջ իրենց ներկայությունը: Իսկ սա, իսկապես, դժվար գործ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել