HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան ողջունում է

«Ֆրանսիան ջերմորեն ողջունում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման մասին «ճանապարհային քարտեզ» մշակելու  Թուրքիայի, Հայաստանի և Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը: Ֆրանսիան հուսով է, որ  իրեն բարեկամ երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի ձեռնարկած աշխատանքի նոր փուլը հնարավորություն կընձեռի ցույց տալու  աշխարհին,  որ հաշտեցումը կարող է տեղի ունենալ ընդառաջման և երկխոսության միջոցով»,- նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո խոսնակի հայտարարությունում: Դրանում նաեւ ասվում է, թե հայ-թուրքական երկխոսությունը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության համար, ինչն էլ Եվրամիության և Ֆրանսիայի մտահոգությունն է: «Կարևոր է, որ այս մերձեցումը նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններին: Միացյալ նահանգների և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնած Ֆրանսիան կշարունակի  հակամարտության հավասարակշռված և բանակցված լուծմանն ուղղված իր գործուն ջանքերը»,- ասել է մամլո խոսնակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter