HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ս. Դեմիրճյան. «Հետեւողականորեն զբաղվելու ենք քաղաքում կուտակված խնդիրների լուծմամբ»

«Կար որոշակի պահանջ, որ ես գլխավորեի ցուցակը թե ՀԱԿ-ի շրջանակներում, թե ՀԱԿ-ից դուրս, սակայն ես ի սկզբանե այն տեսակետին էի, որ դա է ճիշտ տարբերակը, այդպես էլ եղավ»,- այսօր, անդրադառնալով ՀԱԿ-ի ցուցակին, Հայելի ակումբում ասաց Ստեփան Դեմիրճյանը: Նա նաեւ նշեց, որ որեւէ պայմանավորվածություն չկա ՀԱԿ-ի հաղթանակի դեպքում ցուցակը իր կողմից գլխավորելու առումով: Ստեփան Դեմիրճյանը կրկնեց ՀԱԿ-ի հայտարարությունը, թե այս ընտրությունները եւս մեկ փուլ են երկրում սահմանադրական կարգը հաստատելու. «Սակայն սա չի նշանակում, որ եթե ընդդիմությունը հաղթի, անտեսելու է քաղաքի խնդիրները: Մենք հետեւողականորեն զբաղվելու ենք քաղաքում կուտակված տարաբնույթ խնդիրների լուծմամբ, խնդիրները շատ են` ապօրինի շինարարություն, կանաչ տարածքների ոչնչացում, բարվոք վիճակում չէ բնակարանային ֆոնդը»: Ըստ Ստեփան Դեմիրճյանի` Հայաստանում ճգնաժամ է, բայց ոչ միայն ֆինանսատնտեսական. «Մենք չենք  թերագնահատում տնտեսական  ճգնաժամի բացասական ազդեցությունը, բայց  չի կարելի ամեն ինչ արդարացնել այդ ազդեցությամբ: Խոսելով դրա մասին` չմոռանանք այն բացասական ազդեցությունները, որ թողնում են երկրում գործող կրիմինալ-օլիգարխիկ համակարգը. տնտեսությունը շարունակում է գտնվել մի խումբ մարդկանց ձեռքում»: Նա շեշտեց, որ իշխանությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ռեալ քայլեր չի ձեռնարկում: «Իշխանությունը ներկայացնում է քայլեր` Հանրային խորհուրդ եւ այլն, եւ այլն: Բայց դրա փոխարեն, եթե մի բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանատվության ենթարկեին, դա շատ ավելի դրական ազդեցություն կունենար, կամ ազատ արձակեին քաղբանտարկյալներին: Մարդիկ վրդովված են ամենաթողության պատճառով: Մարդիկ կարող են օրը ցերեկով մարդ սպանել: Կոնկրետ այս ուղղությամբ է պետք քայլեր անել»,- խորհուրդ տվեց  բանախոսը: Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ նաեւ ընտրությունների տոկոսներն են միշտ նկարվել.  «Եթե ընտրությունները լինեն արդար, ես համոզված եմ, որ ընդդիմությունը շանսեր ունի հաղթելու: Ի՞նչ է նշանակում հաղթանակ: Հաղթանակ` դա ստանալ 40 տոկոս»: Ստեփան Դեմիրճյանը ընդգծեց, որ այսօր արդեն կարելի է արձանագրել, որ «ընտրությունները հազիվ թե արդար լինեն, քանի որ հիմքեր չկան պնդելու հակառակը»: Լրագրողները խնդրեցին ներկայացնել այն մեխանիզմները, որոնց օգտագործմամբ ՀԱԿ-ը քաղաքապետի ընտրություններում հաղթելու դեպքում կանցկացնի արտահերթ ընտրություններ. «Մենք նպատակահարմար ենք գտնում արտահերթ ընտրությունները: Ընտրությունների պատճառով առաջացած ճգնաժամը, ի վերջո, պետք է հաղթահարվի: Իշխանությունները պետք է հաշվի առնի հասարակական պահանջը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter