HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձորամուտում կառուցվում է ջրամատակարարման համակարգ

27_04-dzoramutԼոռու մարզի Ձորամուտ գյուղում «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է ջրատարի կառուցման ծրագիր, որը ֆինանսավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը: Հայաստանի հյուսիսային սահմանում գտնվող Ձորամուտ գյուղում ապրում է շուրջ 310 մարդ, որոնցից շատերը  վերաբնակեցված փախստականներ են: Ինչպես տարածաշրջանի մյուս համայնքներում, այստեղ եւս բնակիչներն իրենց ապրուստը վաստակում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Տարիների ընթացքում գյուղի ընդլայնման հետեւանքով ջուրը չի հասնում նորակառույց տներին, իսկ գործող ջրատարն էլ մաշված ու վթարային վիճակում է: Կառուցվող ներքին ցանցի շնորհիվ ջուրը հասանելի կլինի գյուղի բոլոր 120 տնտեսություններին: «Խմելու ջուր ապահովելով համայնքին` Հիմնադրամը նպատակ ունի առաջին հերթին թեթեւացնել ձորամուտցիների հոգսաշատ առօրյան, սկիզբ դնել համայնքի զարգացմանը»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter