HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ռուստամյանը չի կասկածում «նախագահի ցանկությունների վրա»

«ՀՅԴ-ն ընդդիմության փորձ նոր չէ, որ պետք է ձեռք բերի, մենք այդ դաշտում էլ ենք գործել եւ շատ սովորելու բան չունենք, բայց կօգտագործենք քաղաքակիրթ բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ընդդիմադիր դաշտում մեր գործունեությունը դառնա լիարժեք արդյունավետ, ամենաակտիվ ձեւով մենք այդ դաշտում աշխատելու ենք»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով Դաշնակցության հայտարարությունը եւ իր տեսակետները ներկայացնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: ՀՅԴ-նախագահ հանդիպման ժամանակ, արդյոք նախագահը բացահայտե՞լ է «Ճանապարհային քարտեզի» կետերը, նաեւ քննարկե՞լ են կոալիցիայից դուրս գալու քայլը: «Խնդիրը մենք քննարկել ենք նախագահի հետ: Կոռեկտ չէր լինի, հարցերն առանց իր հետ քննարկելու, վերջնական վճիռ կայացնել: Նախագահը մեզ հավաստիացրել է, որ նա շարունակելու է նույն տրամաբանությամբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, այսինքն` առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, թույլ չտալով որեւէ կապի առաջացում Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Ցեղասպանության հարցը որեւէ կասկածանքի տակ չի դրվելու: Այն ինչ հրապարակվել է «Սաբահ» թերթում, ըստ նախագահի, նման բան չկա եւ կապ չունի բանակցությունների հետ»: Լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ այդ դեպքում Դաշնակցությունը չի հավատացել Սերժ Սարգսյանին: «Չեմ ուզում կասկածել նախագահի ցանկությունների վրա, բայց հարցը ես բոլորովին այլ դաշտում եմ տեսնում, թե ինչ գործընթացի մեջ ենք ներքաշվում: Եվ այստեղ մի կողմի խաղ չի: Այստեղ մի դերակատարությամբ չէ, այստեղ բազմակողմ դաշտում ենք արդեն մենք հայտնվել: Եվ այդ ամեն ինչի վերջում ուր կհասնենք, այ դա է հարցը: Մենք կարծում ենք, որ այդ ընթացքը լավ տեղ չի տանի, բայց մենք չենք կասկածում իր ցանկությունների վրա, որովհետեւ մենք, ի վերջո, երկար, շատ երկար այդ ուղղությամբ աշխատել ենք միասին եւ ես չեմ կարծում, որ նախագահը ինչ-որ ուրիշ ցանկություններ ունենա այդ ուղղությամբ, քան ինքն արտահայտում է»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Իսկ այն, որ նախագահը բավականին սառն է ընդունել ՀՅԴ պատվիրակներին, Ա. Ռուստամյանը ժխտեց. «Մենք այնտեղ ենք եղել, սառնություն չենք տեսել»: Մեղադրանքները, թե ՀՅԴ-ն ոչինչ չարեց, որպեսզի իշխանությունները խոցելի չլինեն, ըստ Ա. Ռուստամյանի, անարդար են. «Մենք օր ու գիշեր արել ենք ամեն ինչ, անգամ կապված քաղբանտարկյալների հարցի հետ, ՀՅԴ-ն չի՞, որ անընդհատ կողմ էր, որ հարցը համաներումով լուծվի: Սակայն պրոցեսները մտան այնպիսի գործընթացի մեջ, որ արդեն կարող է թելադրել ընթացքը, պետք է շատ զգույշ լինել»: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին, ըստ բանախոսի, չեն նախաձեռնվել կոնկրետ քայլեր, իսկ եթե եղել են բանակցություններ, ապա դրանք հնարավորություն չէին ընձեռում Թուրքիային հաջողությամբ օգտագործել դրանք: ՀՅԴ-ն, սակայն, իր քայլը չի համաձայնեցրել ոչ  Քոչարյանի, ոչ էլ որեւէ այլ մեկի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter