Արոնյանը միանձնյա առաջատարն է
Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի ավարտին մնացել է երեք փուլ: Այսօր կայանալիք 11-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը`
Կասիմժանով-Արոնյան, Սվիդլեր-Հակոբյան, Ալեքսեև-Կամսկի, Էլյանով-Լեկո, Բակրո-Կարյակին, Իվանչուկ-Գրիշչուկ, Գելֆանդ-Մամեդյարով:
Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո գլխավորում է հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը: Վերջին` 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտության է մատնել ուկրաինացի Պավել Էլյանովին ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանը վաստակել է 6.5 միավոր, իսկ երկրորդը 6 միավորով Պետեր Լեկոն է, ով 10-րդ տուրում սպիտակներով հաղթել է Բորիս Գելֆանդին:
Հարկ է նշել, որ 9-րդ տուրից հետո Արոնյանի հետ 1-2-րդ հորիզոնականները կիսող Եվգենի Ալեքսեևը 10-րդ տուրում պարտվել է Ալեքսանդր Գրիշչուկին և ներկայումս 5.5 միավորով 3-5-րդ տեղերը կիսում է նույն Գրիշչուկի ու հայազգի մեկ այլ շախմատիստ Հակոբյանի հետ: Հիշեցնենք, որ 10-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթել է էթյեն Բակրոյին: 10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով եզրափակում է Վասիլի Իվանչուկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել