HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Ժառանգության» հետ Դաշնակցությունը կարող է համագորածկցել, ՀԱԿ-ի հետ՝ ոչ

«Կոնգրեսի հետ մենք ունենք լուրջ տարաձայնություններ նույն հարցերում, Կոնգրեսը նույն բան չէր անի՞: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ որ մենք հակադրվում էինք այս խնդիրներով, ինքը ի՞նչ՝ շատ տարբեր տեսակետներ ունե՞ր: Այսինքն՝ Կոնգրեսի հետ հարաբերությունները քաղաքական-գաղափարական դաշտում անհամատեղելի են այս պահին, որովհետեւ մենք իրենց ոչ գաղափարական, ոչ էլ քաղաքական պահվածքը չենք կիսում»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ քաղաքական պահվածք ասելով՝ նկատի ունի, երբ ամեն հարց դարձնում են իշխանափոխության առիթ. «Այնպես որ, Դաշնակցությունը ընդդիմության մեջ կգործի իր տեսակին եւ նպատակներին համապատասխան»: Արմեն Ռուստամյանը նշեց, որ Կոնգրեսի հետ մերձեցման դաշտ չեն տեսնում, քանի որ վերջինս կարող է հայտարարություններ անել` ելնելով նրանից միայն, որ ինքը ընդդիմադիր է. «Սա մեզ համար շատ քիչ է, պետք է անել հայտարարություն` ելնելով համոզմունքներից, հակառակ պարագայում այդ ճանապարհը երկար չի կարող գոյատեւել: Չի կարող լինել համագործակցություն ինչ-որ իրավիճակային խնդիր լուծելու, կուսակցական շահ հետապնդելու»: Իսկ ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց եւ արձանագրեց խնդիրներ, նաեւ համաձայնեցրեց քայլերը, թե ինչ են ուզում: «Չնայած ես ասում եմ, որ համազգային խնդիրների հետ կապված մենք շահագրգիռ ենք, որ լինի լիարժեք համաձայնություն»,- նշեց բանախոսը: «Ժառանգության» հետ համագործակցության առումով էլ` ինչու ոչ. «Այո, մենք արդեն քանի որ դառնում ենք թվաքանակով խորհրդարանում թիվ մեկ ընդդիմադիր ուժը, բնականաբար, մենք նաեւ ընդդիմադիր դաշտում գործող խորհրդարանական ուժերի հետ ունենալու ենք շատ ավելի շատ առիթներ տարբեր հարցերով քննարկումներ կատարելու առումով»: Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք ցույց կտան, թե ինչ է նշանակում իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություններ. «Ընդդիմությունը եւ իշխանությունը ինքնաթիռի երկու թեւերն են, այդ թեւերը միասին պետք է լինեն, որ ինքնաթիռը տեղից շարժվի, մի թեւով չի կարող տեղը փոխել: Հիմա մի թեւը չկա, այդպես հնարավոր չէ երկիրը տեղից շարժել»,-օրինակ բերեց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter