HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ «Գուգարք արվեստանոց» ՊՓԲ-ում

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Մշակույթի նախարարության «Գուգարք արվեստանոց» ՊՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից առանձնապես  խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի  առթիվ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Այս տարվա փետրվարի 12-ին  Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության «Գուգարք արվեստանոց» ՊՓԲ ընկերության տնօրենի՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ գործերի հանձնման-ընդունման ընթացքում նույն ընկերության դրամարկղում հայտնաբերվել է 32 մլն. դրամի պակասորդ: «Յուրացնելը կամ վատնելը» հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժին ՝ նախաքննություն կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter