HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Մեթյու Բրայզա. «Հնարավոր է կոնֆլիկտի լուծում մոտակա մի քանի ամիսների ընթացքում»

Երևանից մեկնելով Բաքու և կրկին վերադառնալով Երևան` այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստեփանակերտ չայցելելը պատճառաբանեցին եղանակային ոչ բարենպաստ պայմաններով: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն տեղեկացրեց, որ իրենց հանդիպումները շատ հագեցած են եղել և երկար աշխատանք տանելուց հետո Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը հաստատել են իրենց համաձայնությունը հանդիպելու Պրահայում մայիսի 7-ին: «Ընդհանուր համատեքստում, հաշվի առնելով երկու կողմերի հայտարությունները, կան առաջընթացի ողջամիտ հույսեր, և այդ հույսերը հուշում են, որ պրահյան հանդիպումը ծայրաստիճան կառուցողական է լինելու»,- ասաց ֆրանսիացի համանախագահը: Նա հավելեց, որ չնայած իրենք դեռ չեն ստացել համաձայնության հաստատում, բայց հունիսի սկզբին հնարավոր է երկու նախագահների հանդիպում Սանկտ-Պետերբուրգում: Ըստ Ֆասիեի` միջնորդ երեք երկրների կողմից առաջ քաշված Մադրիդյան սկզբունքները մնում են բանակցային սեղանին, եւ նախագահները դրանք կքննարկեն նաև Պրահայում: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը կարծիք հայտնեց, թե առաջընթացի ինչ-որ նոր նախադրյալներ չեն ծագել, բայց «բոլոր պայմանները կան` գործընթացն առաջ տանելու և արագացնելու»,- ասաց նա` որպես փաստ նշելով Ի. Ալիևի և Սերժ Սարգսյանի իրար հաջորդող այցերը Ռուսաստան: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ հայտարարեց, թե կոնֆլիկտի լուծումը մոտակա մի քանի ամիսների ընթացքում հնարավոր է, բայց կոնկրետ ժամկետների մասին նախընտրեց չխոսել: Լրագրողներից մեկի այն հարցին, թե եթե նման առաջընթաց է նկատվում, հնարավոր է, որ շուտով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ էլ ճանապարհային քարտեզ սահմանվի, Յուրի Մերզլյակովը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե ինչ կոնկրետ որոշումներ կընդունեն կողմերը այն հարցի շուրջ, թե ինչ կերպ կմշակվի համապատասխան խաղաղության համաձայնագիրը կարգավորման հիմնարար սկզբունքները հաստատելուց հետո»: Ֆրանսիացի համանախագահն էլ այս համատեքստում նկատեց, որ երկու երկրների նախագահները միտված են իրենց երկրների հասարակություններին պատրաստելու բարիդրացիական

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter