HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Բախում` ազգային հողի վրա

Կոտայքի մարզի Զովունի համայնքի ազգությամբ եզդի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտարարել են, որ իրենք անպաշտպան են։ Այդ օրը բախում է տեղի ունեցել մի խումբ հայերի ու եզդիների միջև, ու միջադեպի մասնակից եզդիները վստահեցրել են, որ հայերի մոտ զենք է եղել։ Բախման հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրում արյան հետքեր են եղել։

Զենքերը թեև չեն կրակել, բայց ծեծկռտուքի ընթացքում մարդիկ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։ Հայ-եզդիական բախման ժամանակ անհայտ մեկը ատրճանակ է պահել նաև եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ճակատին։

Եզդիներից ոմանք կարծում են, որ այս բախումը, որի արմատները բավական խորն են, տեղի է ունեցել ազգային հողի վրա, մյուսներն էլ ընդգծում էին, որ իրենց հետ բախված հայերի թիկունքում հայ օլիգարխ է կանգնած, որը ցանկանում է ընդլայնել իր «կալվածքները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter