HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա.Ռուստամյանը հուսով է, որ իշխանությունը չի ճնշի Դաշնակցությանը

«Դաշնակցությունն ունի մեծ բիզնեսով զբաղվող պատգամավորներ, նախարարներ, մտավախություն չունեք, որ իշխանությունները փորձեն հարկային տեռոր իրականացնել  Ձեր համակիրների նկատմամբ, որպեսզի լիարժեք ընդդիմություն չդառնաք»,-լրագրողի հարցը ուղղեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին այսօր տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք արդեն ընդդիմություն ենք, իսկ հալածանքներ կամ հետապնդումներ կարող են լինել, բայց հուսով եմ, որ այդ ճանապարհով պիտի չգնան իշխանությունները` ինչ-որ կադրային ջարդեր եւ այլն, դա երկրի համար լավ չի: Եթե փորձեն նորից տեսնել` ինչքան ենք դրան դիմանում, լավ, թող մի հատ էլ փորձեն, բայց դա լավ չի, լավ չի որեւէ քաղաքական ուժի նկատմամբ նման միջոցներ կիրառելը»,-պատասխանեց Ռուստամյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավոր է, որ  «Կուռ ենք, կուռ ենք» երգի բովանդակությունը փոխվի, այսինքն կուսակցականները լքեն ՀՅԴ-ն. «Ինչ վերաբերում են երգերին, մեր երգերը ի տարբերություն այլ երգերի, գրվում են կայացած փաստերից հետո, երբ պատմականորեն այդ փաստերը իրականացվում են»: Լրագրողները նկատեցին. «Բա Ստամբուլը արյան ծով դարձնելը»: Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ երգերը համապատասխանում են իրենց ցանկություններին եւ իրավիճակին: «Ես վստահ եմ, որ մեր շարքերը իսկապես կուռ են եւ լինելու են, այս որոշումը միանշանակ ընկալման արդյունք է, որեւէ հարց չի կարող առաջանալ»,-ասաց Ա.Ռուստամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter