HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կողմերը հասկացե՞լ են, որ ոչ կատարյալ փոխզիջումն ավելի լավ է, քան իրական պատերազմը

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն լրագրողների ուշադրությունը հատուկ հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ապրիլի 15-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «աննախադեպ», «դրական» հայտարարություն է արել` խոսելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման մասին: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ հավելեց, որ ինքն այդ օրն առաջին անգամ լսել է, որ Ալիևը խոսի Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման մասին: Բեռնար Ֆասիեյի կարծիքով` այսքան տարիներից հետո զարգանում է ինչ-որ անձնական վստահության հարաբերության տեսակ: Ըստ նրա` Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն այժմ ցույց են տալիս, որ հարգում են իրար, իսկ հարգանքը առաջին քայլն է` իրար հետ լեզու գտնելու: «Ինչպես ասում էր անցյալ դարաշրջանում Ֆրանսիայի արտգործնախարար Բրիանը` ոչ կատարյալ փոխզիջումը անհամեմատ ավելի լավ է, քան իրական պատերազմը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter