HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում շարունակվում է հիպոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագիրը

Արցախի ներդրումային հիմնադրամի տվյալներով, այս տարի հիպոթեքային վարկավորման պետական աջակցությունից օգտվելու համար հիմնադրամ են դիմել 77 քաղաքացիներ, որոնցից 13-ը` բնակարան գնելու ցանկություն ունեն, 58-ը` վերանորոգելու եւ 6-ը` բնակելի տուն կառուցելու: Ապրիլի 20-ի դրությամբ, հիմնադրամի ֆինանսական կոմիտեի կողմից հաստատվել է 37 հայտ եւ ուղարկվել գործընկեր բանկերին:

Ընդհանուր առմամբ, գործընկեր «Արցախբանկ»-ի եւ «Հայբիզնեսբանկ»-ի կողմից վարկավորվել է 25 հայտ` 5-ը` բնակարանի ձեռքբերման, 17-ը` վերանորոգման եւ 3-ը` բնակելի տան կառուցման համար: «Արցախբանկ»-ի կողմից վերոնշյալ ծրագրով այս տարվա ընթացքում վարկավորմանն ուղղված գումարը շուրջ 89 մլն դրամ է, իսկ «Հայբիզնեսբանկ»-ինը` 11 մլն դրամ: Արցախի ներդրումային հիմնադրամում մեզ հավաստիացրեցին, որ ի տարբերություն մյուս վարկերի, հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքները փոփոխության չեն ենթարկվել. այն ինչպես նախկինում կազմում է 12 տոկոս, որի կեսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մյուս կեսը վճարում է վարկառուն: Տոկոսադրույքների բարձրացումից, սակայն, վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, որը շեշտել է, որ բանկային համակարգում փոխարժեքի տատանումների պայմաններում վարկային ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման եւ տոկոսադրույքների հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնք այժմ քննարկման փուլում են: Նրա խոսքերով, քանի որ պետությունն իր վրա պատրաստ չէ վերցնել այն ծախսը, որը կարող է առաջանալ հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքների բարձրացման արդյունքում, ապա հարցը առանձին քննարկվելու է նաեւ վարկառուի հետ եւ որոշվելու է հետագա անելիքը: Ամեն դեպքում, ըստ նախարարի, կձգտեն, որ բնակիչներն իրենց վրա ծանրաբեռնվածություն չզգան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter