HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Ճանապարհային քարտեզում» Կարսի պայմանագիրը ներառվա՞ծ է

27_04-karsԳաղտնազերծելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» մանրամասները` թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ դրանով Հայաստանը ճանաչելու է նաեւ Կարսի պայմանագիրը: Շաբաթ օրն անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ հանրության շրջանում «ճանապարհային քարտեզի» մանրամասնությունների կապակցությամբ առաջացած մտահոգություններին, սակայն Կարսի պայմանագրի մասին որեւէ բառ չասաց: Այդ մասին որեւէ հիշատակում չկա նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ծավալուն հարցազրույցում: «Հետքը» ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից փորձեց ճշտել` արդյոք Կարսի պայմանագրի վավերացումը տեղ գտե՞լ է «Ճանապարհային քարտեզ» կոչվածում: «Կարծում եմ` նախարարի պատասխանները սպառիչ էին»,- ասաց Տ. Բալայանը: Իսկ երբ շեշտեցինք, որ Էդվարդ Նալբանդյանը պայմանագրի մասին առհասարակ չի խոսել, մամլո քարտուղարը հավելեց. «Ես ոչինչ չեմ կարող ավելացնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter