HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սկսեցին աշխատել

27_04-dino-goldԱրդեն տեղեկացրել ենք, որ Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող հանքի 50-60 աշխատակիցներ` ապրիլի 22-ից բողոքի ցույց էին սկսել: Վերջիններս բողոքում էին «առողջության համար վտանգավոր աշխատանքի դիմաց ընկերության տնօրինության սահմանած նոր` ավելի ցածր աշխատավարձից եւ հորատապայթեցման աշխատանքների նորմաների բարձրացումից»: Բողոքավորները տնօրինությանը ժամանակ էին տվել` բանակցելու եւ իրենց պայմաններն ընդունելու համար: Ըստ բողոքավորների, տնօրինությունը ընդունել է նրանց պահանջները, ապրիլի 25-ից սկսել են աշխատել, բայց դեռևս տնօրինությունը աշխատանքային պայմանագրեր չի կնքել աշխատակիցների հետ: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության համայնքի ու լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ ձեռնարկության տնօրինությունն առաջիկա օրերին հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter