«Հրապարակ». Կառաջադրվի՞ Կապանի նախկին քաղաքապետի եղբայրը
Չնայած տեղական ընտրություններին դեռ 1 տարի կա, բայց արդեն Սյունիքի մարզկենտրոն Կապանում շրջանառվում են քաղաքապետի թեկնածուների անունները: Թերթի տեղեկություններով, առաջադրվելու է Կապանի «Ճանշին» ձեռնարկության տնօրեն, ՀՀԿ անդամ Արարատ Կարապետյանը: Նա Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի եղբայրն է, ում 2008-ին հաղթեց ՀՅԴ-ի անդամ Արթուր Աթայանը: Վերջինիս պաշտպանում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:
Սակայն վերջինս դժգոհ է քաղաքապետի աշխատանքից և որոշել է այս անգամ չպաշտպանել նրան: Ասում են, որ Ա. Կարապետյանը փորձում է «դաբրո» ստանալ և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենից, և Սյունիքի մարզպետից:
Լուս.` syunik.tv-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել