ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հայտարարությունը` ՀՅԴ-ի «գնալու» կապակցությամբ
Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, որպես գործող քաղաքական կոալիցիայի անդամներ` «արձագանքելով կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու մասին հայտարարությանը, Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին եւ հավատարիմ մնալով անցյալ տարվա մարտի 21-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի սկզբունքներին և հաստատելով իրենց վճռականությունը դրանց իրականացման հարցում», հայտարարել են.
· Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվել և իրականացվելու է մեր պետության ազգային շահերին համապատասխան:
· Այս համետեքստում մենք կարևորում ենք տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և զար•ացումը:
· Մենք ողջունում ենք նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում:
· Մեկ անգամ ևս ընդգծում ենք Հայաստանի իշխանությունների համոզմունքն այն մասին, որ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` չի նշանակում մոռանալ Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի կարևորությունը:
· Սատարելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը` համոզված ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
· Դրական գնահատելով մեր համատեղ աշխատանքը Հայ հեղափոխական դաշնակցության հետ և կարևորելով բազմակարծությունն իբրև արժեք` մենք հարգանքով ենք վերաբերում Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումներին:
Կարծում ենք, որ հետայսու ևս հնարավոր կլինի համաձայնեցված մոտեցումներ ունենալ և համագործակցել մեր ազգային ու պետական շահերին վերաբերող հարցերի լայն շրջանակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել