HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակում թռուցիկներ բաժանողների վրա

ՀԱԿ-ի հայտարարությունը Երեւանի քաղաքային իշխանությունների նախընտրական արշավը դեռ չսկսված, վերահաս պարտությունից սարսափած իշխանությունը շարունակում է ապավինել ոչ միայն զանազան ապօրինությունների, այլեւ դիմել քրեական տարրերի ծառայություններին:Ապրիլի 27-ին, քաղաքացիական հագուստով անձանց խմբերը, Երեւանի տարբեր մասերում` Ամիրյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Կարապի լճի մոտ եւ Արաբկիրում հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի կողմից Մայիսի 1-ին հրավիրած արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա, ծեծկռտուք սարքել, խլել թռուցիկները, ոմանց առեւանգել: Մոտիկ գտնվող ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել բանդիտական խմբերի գործողություններին նաեւ այն բանից հետո, երբ նրանց դիմել են: Թռուցիկներ բաժանող խմբերին ուղեկցող լրագրողները կարողացել են լուսանկարել բոլոր հարձակվողներին եւ նրանց մեքենաները: Ըստ նախնական տվյալների` հարձակվող այդ խմբերի մեջ եղել են նաեւ ոստիկանության քրեական բաժնի քաղաքացիական բաժնի աշխատողներ, ինչը կճշտվի համապատասխան լուսանկարների ուսումնասիրությամբ: Ավելի ուշ նրանք դարանակալել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի մոտ եւ հենց այդտեղից առեւանգել վերադարձող երիտասարդներից մեկին: Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ միաժամանակ տարբեր տեղերում այս հանցավոր գործողությունները ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված միջոցառում է, ինչի համար պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը և առաջին հերթին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Համապատասխան նյութերը` բոլոր բանդիտների լուսանկարներով, կհանձնվեն իրավապահ մարմիններին` քրեական գործ հարուցելու պահանջով: Նյութերը կներկայացվեն նաեւ պատկան միջազգային կառույցներին: Անկախ օրինական իրազեկման դեմ իշխանության կազմակերպած ապօրինություններից, Հայ Ազգային կոնգրեսի` Մայիսի 1-ի հանրահավաքը լինելու է հզոր եւ քաղաքական իրավիճակի արմատական փոփոխման սկիզբ է դառնալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter