HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջամտել է գեներալ Բաղմանյանը

hraparak13Կիրակի օրն իրար են բախվել Մոնումենտի Վաչոյի որդու և Քանաքեռ-Զեյթունի ավագանու անդամ Արմեն Հարությունյան եղբոր մեքենաները, որի արդյունքում նրանց միջև դանակահարություն է տեղի ունեցել: Միջադեպին միջամտել է գեներալ Հայկազ Բաղրամյանը: Դանակահարվածներին օգնություն ցուցաբերելու և գործը կոծկելու համար մասնավոր բժիշկ է կանչվել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` կռվի պատճառն ավելի խորքային է եղել: Բանն այն է, որ և' Մոնումենտի Վաչոն, և' Արմեն Հարությունյանը մասնաբաժին ունեն Մոնումենտի այգում, բայց Հարությունյանը ցանկանում է վերաբաժանում կատարել ու երևի, ավելի մեծ մաս ստանալ: Ի դեպ, Հարությունյանը ժամանակին Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, ԲՀԿ-ական Ռուբեն Սինոյանի մտերիմն էր, ընտրությունների ժամանակ դավաճանել էր վերջինիս ու եկել ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանի թիմ: Ներկայումս Հարությունյանը գաղտնի աշխատում է ԲՀԿ-ի համար: Ավտոմեքենայի տվյալները հայտնի չե՞ն Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Վաղարշյան փողոցում կայանված ավտոմեքենաների մոտ վթարի է ենթարկվել ավտոկայանատեղիի հսկիչ, թոշակառու Վրույր Մկրտչյանը, որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Պատահարը տեղի է ունեցել մի խումբ երիտասարդների աչքի առաջ: Նրանք նկատել են, թե ինչպես է մեծ արագությամբ սլացող սև «31»-ը հարվածել հսկիչին և անհետացել դեպքի վայրից: Տղաները հասցրել են նկատել նաև ավտոմեքենայի համարանիշը` 207 LL 10, և հայտնել տուժողի հարազատներին ու դեպքի վայր ժամանած ոստիկաններին: Երևանի պետավտոտեսչությունից թերթին պատասխանել են, որ դեպքն արձանագրվել է, քննություն է տարվում, սակայն վրաերթ կատարած ավտոմեքենայի տվյալները հայտնի չեն: Ըստ որոշ աղբյուրների` այն պատկանում է Գեղարքունիքի նախկին մարզպետ Արսեն Գրիգորյանի եղբորը` Կարեն Գրիգորյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter