HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համարժեք պատասխան

hj19Երեկ, մայիսի 1-ին Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելիս, Հայ ազգային կոնգրեսին աջակցող մի խումբ երիտասարդներին են մոտեցել քաղաքացիական հագուստներով ինչ-որ մարդիկ ու տարբեր ձևերով նրանց ձեռքից խլել թռուցիկների տրցակները: Երիտասարդները դիմել են իրենց մոտով քայլող ոստիկաններին, սակայն վերջիններս հայտարարել են, թե հանցագործություն տեղի չի ունեցել, ու չեն են փորձել կանգնեցնել այդ անձանց: Ու երիտասարդները որոշել են իրենց ուժերով պաշտպանել իրենց իրավունքները, և դա ստացվել է: Դիմելով համարժեք գործողությունների` երիտասարդներին հաջողվել է վերադարձնել իրենց մոտից խլված թռուցիկների մեծ մասը, և նրանք շարունակել են դրանք բաժանել անցորդներին: Տեսնելով, որ երիտասարդներին կանգնեցնել չեն կարողանում, նշված անհայտ անձինք առևանգել են երիտասարդներից մեկին` Արմեն Գևորգյանին, նստեցրել մեքենան ու սլացել անհայտ ուղղությամբ: Ա. Գևորգյանին, սակայն, «ձկան խանութի» մոտ հաջողվել է դուրս պրծնել, և քանի որ «ՀԺ» խմբագրությունը շատ մոտ է եղել «դեպքի վայրին», նա անմիջապես եկել է խմբագրություն: «Հայքի» լուսանկարչին հաջողվել է լուսանկարել առևանգողներից մի քանիսին, ինչպես նաև` ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter