HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն բացել է իր խաղաքարտերը

hayoc-ashxarh15Ամերիկահայությանն ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպրիլի 24-ի ուղերձը արժանացել է ինչպես հայ, այնպես էլ թուրք և օտարերկրացի քաղաքական գործիչների ու մեկնաբանների խիստ հակասական գնահատականներին: Ինչպես և սպասվում էր, սփյուռքի, այդ թվում` ամերիկահայության առաջին արձագանքն ընդգծված կերպով բացասական էր, քանի որ ողջ աշխարհի հայերը ընդամենը մի բառ էին սպասում ԱՄՆ նախագահից: Դա «գենոցիդ» հասկացությունն է, որը իրավական գնահատական է տալիս 1915 թ. ոճրագործությանը: Նման գնահատական չտրվեց, ինչը վկայում է, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի ավարտվում, բայց այ ապրիլի 24-ով մտնում է նոր հանգրվան: Կրկնելով Հայոց ցեղասպանության վճռորոշ հանգրվանին` 1915 թվականին մեր ժողովրդի տված «Մեծ եղեռն» բնորոշումը, ԱՄՆ նախագահը, փաստորեն, փորձեց մի կրակոցով միանգամից երկու թիրախ խոցել: Այն է` դե ֆակտո ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դե յուրե խուսափել իբրև «ցեղասպանություն» բնորոշելուց: Այս քայլն, անկասկած, բխում է ոչ թե Թուրքիայի կամ Հայաստանի, այլ միայն ու միայն Միացյալ Նահանգների շահերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter