HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համակարգչային դասարան` Ախալքալաքում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Աբուլ» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում իրականացնում են «Համակարգչային դասարան» ծրագիրը։

Ախալքալաքի տարածաշրջանում բնակչության  մի լայն զանգված հնարավորություն չունի իր երեխաների համար ձեռք բերել համակարգիչ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իրականացվում է «Համակարգչային դասարան» ծրագիրը, որն օգնում է շատերին լուծելու այս խնդիրը: Ծրագրի նպատակն է Ախալքալաքի և հարակից գյուղերի դպրոցականներին և երիտասարդներին տալ համակարգչային գիտելիքներ, օգնել նրանց ինտեգրվել զարգացման գործընթացներին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ համակարգչային դասարանում ընդգրկվում են Ախալքալաքի և հարակից գյուղերի անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներն ու այն երիտասարդները, որոնք, ավարտելով դպրոցը, ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել ուսումը: Բացի այդ, դասընթացներ են կազմակերպվում նաև դպրոցների, մանկապարտեզների մանկավարժների համար, որոնք գիտակցում են համակարգչային գիտելիքների կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter