HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Իգոր Մուրադյան. «Հայաստանը չի ուզում պահպանել Ղարաբաղը, այդ պատճառով էլ առաջ է եկել Մայնդորֆյան հռչակագիրը»

28_04-i_muradyan3«Թուրքիան շատ վատ իրավիճակում է հայտնվել, նրա վրա ազդեցություն է գործել ոչ թե Մեծ եղեռն տերմինը, այլ տեքստի բովանդակությունը, որը հնարավորություն է տալիս ամերիկյան հասարակությանը վերջաբանին հասցնել իր խնդիրը` ճանաչելով փաստը իրավականորեն»,-այսօր Դե ֆակտո ակումբում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Նա նկատեց, որ Օբաման հայերեն չգիտի, իսկ տեքստն էլ, հավանաբար, ինչ-որ մեկը պատրաստել եւ տվել է նրան: Ըստ բանախոսի` այժմ կարեւոր գործընթաց է, քանի որ ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկում Թուրքիային` ասելով, եթե դուք շարունակեք ձեր ինքնուրույնությունը դրսեւորել աշխարհում, մենք կկիրառենք այլ մեթոդներ. «Ցեղասպանության ճանաչումը կարեւորագույն էլեմենտն է աշխարհաքաղաքական մատրիցայում, այսպես է պետք մտածել»: Իգոր Մուրադյանը նկատեց, որ Մայնդորֆի եւ Շվեյցարիայի համաձայնագրերն իրականում ոչ մի բովանդակություն էլ չունեն. «Այդտեղ ոչինչ էլ չկա, եթե մեր հասարակությունը կամք ունենար, մի քանի շաբաթից այդ երկու թուղթն էլ կարելի էր մոռանալ: Սակայն բանն այն է, որ թե' Ռուսաստանի, թե' ԱՄՆ-ի քաղաքականությունը հաշվի են առնում այն քաղաքական տրամադրությունները, որոնք առկա են հայ հասարակությունում, իսկ վերջինս էլ ուզում է սահմանի բացումը ցանկացած գնով, ցանկացած գնի դիմաց»: Ըստ բանախոսի` հայ հասարակությունը նաեւ ուզում է թոթափել Ղարաբաղի հարցը, իսկ մեր նախագահը մտածում է, թե պետք չէ կրկնել 20-րդ դարի սխալները եւ «պետք է տալ մի մասը` պահպանելու համար ինչ-որ բան»: Այս պարագայում Ի. Մուրադյանը կարծում է, որ  իշխանությունները պատմությունից դասեր քաղելու խնդիր ունեն. «Հայաստանը չի ուզում պահպանել Ղարաբաղը, այդ պատճառով էլ առաջ է եկել Մայնդորֆյան հռչակագիրը»: Ի. Մուրադյանը հարցրեց, թե ինչու էր պետք ստորագրել Շվեյցարիայի համաձայնագիրը, եթե ինչպես վստահեցնում են նախագահն ու ԱԳՆ նախարարը, այնտեղ ոչինչ չկա. «Իրականում կարճ ժամանակահատվածի առումով ոչինչ չի փոխվում, բայց երբ դա դիտարկում ես երկարաժամկետ առումով, կարող է տեղի ունենալ աղետ, քանի որ հասկանալի է, որ սահմանի բացումը ամիջական կապ ունի Ղարաբաղյան հարցի հետ»: Սա  են ապացուցում թե' Բրայզայի, թե' Էրդողանի հայտարարությունները: Եթե սահմանը բացվի, ըստ Մուրադյանի, կվաճառեն այն, ինչ հնարավոր է, ինչը դեռ չեն վաճառել. «Ի դեպ, նկատի ունեցեք, սահմանը բացվելու է միայն երկուշաբթի օրերին: Սահմանի բացումը իրական կլինի, եթե Թուրքիան հասկանա, որ Հայաստանի ֆակտորը ուրիշների կողմից օգտագործվում է ընդդեմ իրեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter